ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բանդերա-լեհական եղբայրության վերջը գալիս է

Բանդերա-լեհական եղբայրության վերջը գալիս է
19.09.2023 | 19:11

Խնդիրը, ինչպեսև հարիր է եվրոպական այդ երկու ամենախայտառակ ազգերին, ինչ-որ գաղափար, գաղափարախոսություն կամ այլ վեհ բան չէ, խնդիրն ընդամենը փողն է, այսինքն՝ ցորենն ու խնձորը:

Ինչպես հայտնի է, բանդերական ցորենի վրա վետո դրեցին արևելյան եվրոպացիք, անգամ անտեսեցին Եվրամիության պահանջները:

Ինչևէ, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան հայտարարեցին, որ ոչ մի ցենտներ բանդերական ցորեն այլևս չեն հանդուրժի:

Ի պատասխան Կիևում խոստացան, որ կարգելեն լեհական խնձորը: Դե, իսկ այսօր առավոտյան իմացանք, որ Լեհաստանի ղեկավարությունը խիստ զգուշացրել է բանդերականներին. եթե մեր խնձորը չլափեք, ապա կփակենք զենքի տրանզիտը:

Բա՜...

Սա կոչվում է высокие отношения, այլ կերպ չես կարող գնահատել: Իսկ որքան գեղեցիկ, ռոմանտիկ, սիրալիր տոներով մեկնարկեց բանդերա-լեհական եղբայրությունը:

Հիշու՞մ եք պան Դուդային բանդերականների պառլամենտում, երբ հռչակվեց միասնական պետության սրբազան գաղափարը, լեհերին գրեթե բոլոր քաղաքացիական իրավունքներով օժտեցին, նույնը լեհերն արեցին բանդերականների համար: Իսկ մարդիկ հավատում էին դրանց անկեղծությանը, ազնվությանը, չէին մտածում, որ այս ամենը կատարվում է միմիայն Գալիցիան ու Վոլինը ցրելու համար բանդերականների ձեռքից, չգիտեին, որ Լեհաստանը Եվրոպայի հիենան է, ըստ Չերչիլի, իսկ ՈՒկրաինա կոչված խայտառակությունը՝ լրջագույն և անմեղսունակ թյուրիմացություն:

Հետևենք բանդերա-լեհական սիրավեպի զարգացման դրամատիկ և ռոմանտիկ իրադարձություններին: Горька!

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Մեկնաբանություններ